Ավտովթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ապրիլի 11-ին, ժամը 20:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ի տեղեկացմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին ու շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, թիվ N զորամասի զինծառայողներ Շ.Գ.-ն (ծնված 1995թ.), Ա.Գ.-ն (ծնված 1998թ.), Մ.Ջ.-ն (ծնված 1999թ.), Ս.Բ.-ն (ծնված 1999թ.), Ա.Ն.-ն (ծնված 1999 թ.), Է.Ս.-ն (ծնված 1999 թ.), Պ.Ք.-ն (ծնված 1999 թ.), Գ.Գ.-ն (ծնված 1999թ.), Դ.Ս.-ն (ծնված 1999թ.), Ա.Հ.-ն (ծնված 1999թ.), Շ.Ա.-ն (ծնված 1999թ.), Վ.Ս.-ն (ծնված 1999թ.), Ա.Ա.-ն (ծնված 2000թ.), Կ.Մ.-ն (ծնված 2000թ.), Գ.Ս.-ն (ծնված 2000թ.), Ա.Ս.-ն (ծնված 2000թ.), Գ.Ա.-ն (ծնված 2000թ.), Ա.Ե.-ն (ծնված 2000թ.) և Ռ.Ս.-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Մեղրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

«Ավտովթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը նորմալ է»,- ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: