Ձերբակալված «ֆեյքը» մարդու կյանքին վտանգ սպառնացող գրառում էր արել (տեսանյութ)

Տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը LIVEnews.am-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում անդրադարձավ սոցիալական հարթակներում գործող «ֆեյք» էջերին ու կեղծ տեղեկատվության տարածման սպառնալիքներին։

Նրա ներկայացմամբ՝ այսօր մեզանում «ֆեյքը» և «ֆեյքնյուզը» կիրառվում են որպես քաղաքական գործիք և քանի որ օգտագործվում են առանց բարոյական չափորոշիչներին հետևելու, ապա հաճախ լուրջ խնդիր են առաջացնում՝ հասարակական անառողջ մթնոլորտ ձևավորելով։

Անդրադառնալով ազգային անվտանգությանը հնարավոր սպառնալիք ներկայացնող կեղծ տեղեկատվությանը, փորձագետն ասաց, որ Հայաստանում դեռ այդ խնդիրը մտահոգիչ չէ, թեև անձը, որին ԱԱԾ-ն վերջերս ձերբակալել էր, իրոք, մարդու կյանքին սպառնացող տեղեկատվություն էր տարածել։

Մանրամասները՝ տեսանյութում