«800 միլիոն դոլարի ներդրումային ծրագրերն արդեն ընթացքի մեջ են»․ Տիգրան Խաչատրյան (տեսանյութ)

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց այն ոլորտները, որտեղ արդեն կան որոշակի ներդրումներ։

«Կան երկու խումբ ծրագրեր, որովհետև բոլորը քննարկման մակարդակի տարբեր փուլում են գտնվում»,- ասաց նախարարը և հավելեց, որ բոլոր բնագավառներում էլ կան ներկայացված ծրագրեր։

Խոսելով ներդրումային ծրագրերից, որոնք արդեն կատարվել են, նախարարն ասաց, որ մոտ 800 միլիոն դոլար ընդհանուր արժեքով ծրագրեր կան, որոնց ուղղությամբ արդեն քայլեր են արվել։

Մանրամասները՝ տեսանյութում