«Ամենամեծ պատասխանատուն ես եմ, բայց դիմում չեմ գրի»․ Դավիթ Անանյան (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ մաքսատան աշխատողի՝ աշխատանքից հեռանալու դիմում ներկայացնելու հարցին։ Հիշեցնենք, որ վերջինիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր այդ հրահանգը տվել։

Լրագրողների դիտարկմանը, որ մարդկային ճակատագրի հարց է, Անանյանը պատասխանեց. «Մարդկային ճակատագրի հարց չէ: Այն, ինչ տեսավ վարչապետն ու իր դուրը չեկավ, և նա մտքեր արտահայտեց ու կոչ ու հորդորներ ասեց, այդ կոչ-հորդորին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով, և ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլև ավոտոմաքսատան պետ Հայկ Միրզոյանն էլ է ազատման դիմում գրել: Դա այդ մարդկանց ընտրությունն է»։

Մանրամասները՝ տեսանյութում