Քննարկվել են ՀՀ տարածքում ռազմամթերքի համատեղ արտադրության հարցեր

Ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՌԴ Ուլյանովսկի և Տուլայի փամփուշտների գործարանների ներկայացուցիչներին:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են երկարատև համատեղ համագործակցության, ռազմական նշանակություն ունեցող ապրանքների տրամադրման, ինչպես նաև ՀՀ տարածքում հնարավոր համատեղ արտադրության գործընթացային հարցեր:

Առանցքային հարցերի վերաբերյալ ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն: