Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առնչություն չունի հարկային բարեփոխումների հետ

Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առնչություն չունի հարկային բարեփոխումների հետ:

Այդ ոլորտի պատասխանատուն հանդիսանում է Կենտրոնական բանկը և անտրամաբանական է ֆինանսական վերահսկողության շրջանակներում ներկայացվող առաջարկը ներկայացնել կառավարության հարկային բարեփոխումների շրջանակներում:

Ոլորտի վերաբերյալ կենտրոնական բանկի մտահոգությունները, լուծման ուղիները միանշանակ անհրաժեշտ է քննարկել և իրականացնել բարեփոխումներ այդ ոլորտներում:

Հետևաբար, առաջարկում եմ կառավարությանը հարկային բարեփոխումների փաթեթից հանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ֆինանսական հաստատությունների վերաբերյալ փոփոխությունների մասը և այդ հարցը խորհրդարանում քննարկել որպես կենտրոնական բանկի կողմից առանձին ներկայացվող առաջարկ՝ ոլորտում առկա խնդիրների լուծման համատեքստում:

Mane Tandilyan-ի ֆեյսբուքյան էջից

Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առընչություն չունի հարկային բարեփոխումների հետ: Այդ…

Опубликовано Mane Tandilyan Среда, 10 апреля 2019 г.