Իշխանության պահպանման լավագույն ուղին լավ կառավարելն է

Ակնհայտ է, որ ցանկացած իշխանություն որոշակի ռեսուրս է ծախսում ոչ միայն կառավարելու (իմա՝ իշխելու), այլև իշխանությունը պահպանելու վրա։

Ըստ իս՝ հավասարակշռության խախտումը և աստիճանական տապալումն սկսվում է այն պահից, երբ իշխանությունը պահելու համար ծախսվող ռեսուրսների չափաբաժինն սկսում է ակնհայտորեն գերակշռել այն մասին, որը ծախսվում է բացառապես կառավարելու նպատակով։

Այստեղից հետևում է, որ իշխանության պահպանման ամենատրամաբանական և լավագույն ուղին ոչ թե ռեսուրսների գերածախսով այն պահելու ուղղությամբ աշխատելն է, որն ի վերջո տանելու է գահավիժման, այլ ուղղակի լավ իշխելը կամ քաղաքական ավելի նուրբ եզրով ասած, կառավարելը։

Իրանագետ Vardan Voskanyan-ի ֆեյսբուքյան էջից

Ակնհայտ է, որ ցանկացած իշխանություն որոշակի ռեսուրս է ծախսում ոչ միայն կառավարելու (իմա՝ իշխելու), այլ նաև իշխանությունը…

Опубликовано Vardan Voskanyan Вторник, 9 апреля 2019 г.