Ոստիկաններին բռնության ենթարկած այլասերվածները չպատժվեցին, նրանց տրված է արտոնյալի կարգավիճակ (տեսանյութ)

ԱԺ-ում տրանսգենդերի ելույթն այդ իրողությունների տրամաբանական շարունակությունն է

Ապրիլի 5-ին ԱԺ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը, օմբուդսմենի գրասենյակը և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը խորհրդարանական լսումներ էին կազմակերպել օրակարգային երեք հարցերով՝ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներ և երեխաների խնդիրները մանկատներում և այլ հաստատություններում։

Վերոնշյալ լսումների ժամանակ, սակայն, ամբիոնին մոտեցավ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը։ Լսումները ղեկավարող ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ-ի Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը թեև տրանսգենդերի ելույթը չընդհատեց, սակայն նրան կոշտ պատասխան տվեց՝ նշելով, որ նրա բարձրաձայնած հարցն օրակարգային չէ։ Ապրիլի 8-ին ԱԺ-ի դիմաց մի խումբ քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ խորհրդարանում տրանսգենդերի ելույթի առնչությամբ բողոքի միջոցառում իրականացրին։

Բողոքի միջոցառման մասնակիցների պահանջի, նպատակների, հետագա քայլերի մասին է LIVEnews.am-ի հարցազրույցն այդ հավաքի կազմակերպիչներից մեկի՝ ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության  անդամ Վահագն Չախալյանի հետ։