Ընդլայնված խորհրդակցություն Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել հանրապետության առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ:

ԱՀ նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահն ընդգծել է, որ առողջապահությունը եղել է և կմնա հանրապետության կենսական նշանակություն ունեցող բնագավառներից մեկը, և պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը ոլորտի բնականոն զարգացման համար:

Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: