Իրանցիները փրկել են հրեաներին ստրկությունից ու ցեղասպանությունից․ Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ի պատասխան ԱՄՆ-ի պետքարտուղար Պոմպեոյի այն հայտարարության, թե «Թրամփին Աստված է ուղարկել, որ փրկի Իսրայելին Իրանից», IRNA գործակալության տեղեկացմամբ, ասել է հետևյալը.

«Ի պատասխան ԱՄՆ-ի պետքարտուղարի սիրալիր ծառայությանը սիոնիստներին … հիշեցնեմ, որ իրանցիները փրկել են հրեաներին ստրկությունից ու ցեղասպանությունից։ Իսկ սիոնիստները նույնիսկ խեղաթյուրել են Թորան (Մովսեսի հնգամատյանը- Ծ.Հ.), որպեսզի այն ծառայի իսլամատյացության վախերին։ Բայց ահա այն, ինչ ասվում է Թորայում.

1) Իրանի թագավորը փրկեց հրեաներին բաբելոնյան ստրկությունից։

2) Իրանի մեկ այլ թագավոր փրկեց հրեաներին ցեղասպանությունից։

3) Ցեղասպանություն իրականացնողները խրախուսվում էին Նեգևի, այլ ոչ թե Իրանի կողմից։

4) Իրանի թագավորը միակ օտարերկրացին է, որին անվանում էին «Քրիստոս»»։