Դե պատասխան տվեք Փաշինյանին իշխանություն բերելուն նպաստած «թավշյա հեղափոխականներ»՝ դուք ժողովո՞ւրդ էիք, թե ամբոխ (տեսանյութ)

Երբ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից սոդոմական մեղքի մեջ գտնվողն արդեն բացահայտ դիմում է հանրությանը

 Այսօր ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների ազգային օրակարգին առնչվող խորհրդարանական լսումների ընթացքում ելույթ ունեցավ «Իրավունքի կողմ» ՀԿ (այս կազմակերպությունը հանդես է գալիս իբրև իրավապաշտպան) նախագահ Լիլիթ Մարտիրոսյան անուն ազգանունով մեկը, որը Հայաստանի խորհրդարանի բարձր ամբիոնից համարձակորեն հանդես է եկել որպես տրանսգենդեր:

«Մենք այսօր պատմություն ենք կերտում,- տղամարդու կոշտ ձայնով ասաց տրանսգենդերը։- Թերևս մի քանի ամիս առաջ անհնար էր անգամ երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում: ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ձեզ եմ դիմում տրանսգենդեր կին․․․»։

Մի՞ թե սա չի նշանակում Հայաստանի Ազգային ժողովի պղծում։ Եթե այժմ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը ողջ լինեին, երևի ինֆարկտահար կլինեին կամ ինսուլտ կստանային, Դեմիրճյանն ու Սարգսյանը, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի հանգուցյալ ու պատվարժան նախագահները եթե այն աշխարհում իմանան այս մասին, նրանց ոսկորները դագաղներում երևի շուռումուռ կգան․․․

Տրանսգենդերն ասաց նաև․ «Մտորեք պարոնայք, կոչ եմ անում ձեզ, այդ թվում նաև տրանսգենդերների կողմից ընտրյալներին՝ ձեռնամուխ լինել գենդերային հավասարությանը և առհասարակ մարդու իրավունքների ապահովմանը նպատակաուղղված քաղաքականության և օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, իսկ մենք պատրաստ ենք ձեզ ապավինել մեր հայրենիքում ժողովրդավարության կառուցման գործում»։

Հիմա մինչ այժմ չհասկացողները հասկացա՞ն, թե «գենդեր» ասվածն ինչ է․․․ Իսկ նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ ասել է տրանսգենդեր, հակիրճ բացատրենք՝ բնածին սեռին հակառակ գնացած, սեռափոխ եղած ու հակառակ սեռին բնորոշ սեռական կյանք վարող անձ։ Տվյալ անձը տղամարդ է ծնվել, սակայն հետագայում սեռափոխ եղել և վերցրել կնոջ անուն՝ Լիլիթ։

Այլասերվածի ելույթից հետո հնչեցին ծափահարություններ։ Նրան Հայաստանի խորհրդարանում ծափահարեցին այնպես, ինչպես «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և համանախագահ, իր հիմնադրած ու ղեկավարած կազմակերպության հետ Հայաստանում այլասերվածության քարոզչությամբ զբաղված, Սորսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած, Կանադայի և Հայաստանի քաղաքացի, ԼԳԲՏ-ների իրավունքների պաշտպան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանին, որն ԱԺ-ում առանց ամոթի որևէ նշույլի, ս․ թ․ մարտի 8-ին բացեիբաց հայտարարել է՝ «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ»։ Այլ կերպ ասած, Լարա Ահարոնյանը Հայաստանում այլասերվածների կողմից երեխա որդեգրելու հարցն է բարձրացրել։ Չի՛ հանդուրժվելու։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լարա Ահարոնյանն Ազգային ժողովում վերը մեջբերված հայտարարությամբ հանդես է եկել ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի կամ ԱԺ-ի և «ՕքսԵՋեն» հիմնադրամի նախաձեռնությամբ մարտի 8-ին, կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում կազմակերպված «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» անվանմամբ միջոցառման ընթացքում։

ԱԺ-ում տրանսգենդեր Մարտիրոսյանի վերոնշյալ բովանդակությամբ ելույթը նախատեսված չէր, այն անակնկալ էր Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համար և հարուցեց վերջինիս զայրույթը․

«Օգտվել առիթից և փորձել այս ամբիոնից բարձրացնել հարց, որը այս պահին չկա մեր օրակարգում, ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք, առաջին հերթին, իմ հանդեպ որպես հանձնաժողովի նախագահ, երկրորդ հերթին՝ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ,- ասաց հանձնաժողովի նախագահը։- Ձեր իրավունքները որևէ մեկը չի ոտնահարում, բայց մենք ունենք այսօր հստակ  օրակարգ, և դուք խախտել եք մեր օրակարգը։ Ես սա համարում եմ ուղղակի անհարգալից վերաբերմունք հանձնաժողովի, մարդու իրավունքների պաշտպանության, մարդու իրավունքների և մեր հայտարարած օրակարգի հանդեպ»:

Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանի տեղին դիտողությունը նույնպես արժանացավ ներկաներից մի քանիսի ծափերին ու «բրավոյին»։

Հայաստանի խորհրդարանում այսօր տրանսգենդերի հիշյալ ելույթից հետո ինչպե՞ս չասել՝ ահա թե ՀՀ Ազգային ժողովն ինչի են վերածել… Դեռ որքա՞ն պետք այս լկտիությունը շարունակվի, մոտ են արդեն բոլոր սահմաններն անցնելուն։ Նման մարդկանց մուտքն Ազգային ժողով, էլ չեմ ասում ԱԺ-ի բարձր ամբիոնից խոսելը, կարծում ենք, վիրավորանք է մեր ողջ ազգին: Եվ սրա համար Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պետք է պատասխան տա։ Տրանսգենդեր Մարտիրոսյանը հստակ ասաց՝  ելյույթ է ունենում այն ԱԺ ում, որին նաև իրենք են ընտրել…

Ֆեյսբուքի օգտատերերից ոմանք ճիշտ են նկատել, որ նրանք ուղղակի ամեն պատրվակ օգտագործում են ու հող նախապատրաստում իրենց իրավունքներն օրենքով ամրագրելու համար, մարդ կա՞, որ դեռ կասկածում է նրանց նպատակների վրա։ Նրանք նաև այն կարծիքն են արտահայտել, որ Զոհրաբյանը հենց սկզբից պետք է խոսափողն անջատեր ու դուրս հրավիրեր տրանսգենդերին։ Այլասերվածներն, ի թիվս այլոց, միահամուռ փողոց են փակել և ընտրել… Հիմա էլ «թավշյա հեղափոխության» իրականացման գործում իրենց բաժին ներդրումից են օգտվում, ամենայն հավանականությամբ, համարելով, որ նիկոլ Փաշինյանն իրենց պարտք է։

Մենք արդեն ձեռնամուխ ենք եղել՝ ճշտելու «Ֆեյսբուքում» հրապարակված այն տեղեկատվությունը, ըստ որի, Լիլիթ Մարտիրոսյանին լսումների հրավեր է ուղարկել ԱԺ-ի իշխանական «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներից և հիշյալ հանձնաժողովի անդամներից մեկը, որն, ի դեպ, վերջերս Եվրամիության կողմից «Քաջ կին» մրցանակին է արժանացել։

 

Արթուր Հովհաննիսյան