WWF-Հայաստանը «Արևիք» ազգային պարկում ընձառյուծ է նկարահանել

WWF-Հայաստանի տեսախցիկները «Արևիք» ազգային պարկում Կովկասյան ընձառյուծ են նկարահանել: Ընձառյուծը հայտնաբերվել է մշտադիտարկման աշխատանքների ընթացքում, որն իրականացվում է WWF-Հայաստանի կողմից բնապահպանության նախարարության, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Կովկասի բնության հիմնադրամի հետ համատեղ՝ «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում է WWF-Հայաստանը:

Նշենք, որ 2019 թվականը Հայաստանում հռչակած է որպես Կովկասյան ընձառյուծի տարի: Ընձառյուծը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով:

ԷկոԼուր