Սպանության փորձ ՊՆ N զորամասի հրամանատարի դեմ. կասկածյալի ինքնությունը հայտնի է

Այսօր՝ ապրիլի 5-ին, հրազենային վնասվածքով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել ՊՆ N զորամասի հրամանատար, 1989 թ. ծնված մի տղամարդ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից։ «Առավոտյան 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավարևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Դեպքի վայր ժամանած քննչական խմբի օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ»։

Մասնավորապես պարզվել է, որ տուժածը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար է, որը հրազենային վնասվածք է ստացել 1962 թ. ծնված մի տղամարդուց։ Վերջինս արդեն բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին հատկանիշներով` սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: