«ՃՈ-ն այժմ ավելի լավ է աշխատում, քան նախկինում»․ Վալերիյ Օսիպյան (տեսանյութ)

ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներից մեկը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին հարցրեց ճանապարհային ոստիկանության աշխատանքի թերացումներից։

«Չի թերանում նա, ով գործ չի անում, ես էլ եմ թերանում»,- ասաց ոստիկանապետը և հավելեց, որ ՃՈ ներկայացուցիչներն իրենց գործը լավ են կատարում, և համակարգում, իսկապես, կոռուպցիա չկա։

Ոստիկանապետն անդրադարձավ նաև բնակարանային գողություններին, որոնց հիմնական կասկածյալներ են համարվում համաներմամբ ազատված անձանցից ոմանք։

 Մանրամասները՝ տեսանյութում