«Դա այն հարցը չի, որ այստեղ լուսաբանեմ»․ Օսիպյանը՝ լրագրողին (տեսանյութ)

Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետը պատասխանելով լրագրողի հարցին, թե ոստիկանության ոլորտում կոռուպցիա կա՞, ասաց․ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում կոռուպցիա չկա»։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գործի մասին, որին ի պատասխան, Օսիպյանն ասաց, թե կան օպերատիվ գաղտնիքներ, որոնք պետք է պահպանվեն։

«Մենք տիրապետում ենք իրավիճակին և մեր գործընկերների հետ կապի մեջ ենք»,- եզրափակեց ոստիկանապետը։

 Մանրամասները՝ տեսանյութում