«Մեր ճշմարտությունը միշտ հաղթելու է ֆեյքերին» (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, արևելագետ Վահագն Ալեքսանյանը։ LIVEnews.am-ին տված հարցազրույցի ընթացքում Ալեքսանյանն անդրադարձավ վերջերս լայն քննարկումների պատճառ հանդիսացած մի շարք թեմաների՝ կապված եկամտահարկի համահարթեցման, ֆեյքնյուզերի խնդրի, Հայաստանում գործող ունիվերսալ ցուցարարների խմբի հետ։

«Ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել, ես էլ կրկնում եմ՝ մեր ճշմարտությունը միշտ հաղթելու է ֆեյքերին»,- ասաց Վահագն Ալեքսանյանը և հավելեց, որ եկամտահարկի համահարթեցումն, առաջին հերթին, նպատակաուղղված է բարձր տեխնոլոգիաների ոլորտին։

Մանրամասները՝ տեսանյութում