«Այդ թեման փակեք»․ Վանեցյանը՝ մորն ազատելու որոշման մասին (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադառնալով իր մորը՝ Մարգարիտ Ազարյանին, վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի որոշման պատճառներին ասաց, որ վարչապետի որոշումներն առհասարակ չեն քննարկվում, դրանք պետք է կատարվեն։

Լրագրողների դիտարկմանը, որ կան կարծիքներ, որ դա քայլ էր՝ ուղղված Արթուր Վանեցյանի դեմ, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Որոշման մեջ պարզ գրված է՝ իր դիմումի համաձայն»։

Մանրամասները՝ տեսանյութում