«Ֆեյքերի դեմ պայքարը կլինի շատ զգույշ և մտածված»․ ԱԱԾ տնօրեն (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կառավարության նիստում իրեն ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին՝ կոշտ հակահարված տալ սոցցանցերում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անող ֆեյք օգտատերերին, ասաց․

«Եթե գրառումների մեջ՝ կլինի ֆեյք, թե սովորական անձ, չկա հանցակազմ, իրավապահ մարմինները որևէ գործողություն իրականացնելու առիթ չունեն։ Եթե կա հանցակազմ, ԱԱԾ–ն և մյուս իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի կանխեն և բացահայտեն այդ հանցագործությունը։ Որևէ դեպքում չի վնասվելու խոսքի ազատությունը»։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ մանիպուլյացիաներ ասելով, Վանեցյանն ասաց. «Արտահայտությունները, գրառումները որ արվում են, կամ թեմաները, որ տարածվում են սոցիալական ցանցերում անանուն օգտատերերի կողմից, կարող են հասարակության շրջանում բերել այնպիսի տրամադրությունների, որոնք կարող են հանգեցնել  ինչ–ինչ հետևանքների»։

Մանրամասները՝ տեսանյութում