«Նրանք պետք ա զգան մեր հակահարվածը»․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ճանապարհաշինության որակի բարձրացման խնդրին։

«Ովքեր են իրականացնում անորակ աշխատանքները, դրանք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, ովքեր իրենց հին սովորությունների համաձայն, ու որոնք ժամանակին ինչ-որ ընկերություններ են սեփականաշնորհել ու նոր պայմաններում իրանց մտքով անցնում ա, որ կարող են անորակ ճանապարհ կառուցել, խոսքը վերաբերում է Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածին,- ասաց վարչապետ Փաշինյանը։- Այդ աշխատանքի ավարտը հայտարարվել էր անցյալ տարի, բայց չենք ընդունել այդ աշխատանքները՝ անորակ լինելու պատճառով: Այդ մարդկանց պատճառով կորցրել ենք ժամանակ, ռեսուրսներ: Նախարարին էլ եմ ասել՝ պետք ա նայենք պայմանագրային պարտավորությունները, էդ մարդիկ պետք է պատժվեն, դրանք սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են: Նրանք պետք ա զգան մեր հակահարվածը»։