Վարդանյան ընտանիքը Ստեփանակերտի Մայր տաճարի կառուցմանը նվիրաբերել է 400 մլն դրամ (տեսանյութ)

Ապրիլի 7-ին Ստեփանակերտում տեղի կունենա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը:

«Արցախպրես»-ի տեղեկացմամբ, Արցախի մայրաքաղաքում մայր տաճար ունենալու գաղափարը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն է:

Գաղափարն իրականություն դարձնելու համար Արցախի թեմի առաջնորդը դիմել է տարբեր բարերարների: Առաջինն արձագանքել է հայտնի բարերար, երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը, ով և կատարել է սկզբնական ամենախոշոր նվիրատվությունը:

Եկեղեցու կառուցման ֆինանսավորումը շարունակել են Հրանտ Վարդանյանի որդիները` Միքայել և Կարեն Վարդանյանները:

Վարդանյան ընտանիքը Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցման համար, ընդհանուր առմամբ, նվիրաբերել է 400 մլն դրամ: