«Խոստովանեմ, որ էս տեսակ հարվածին պատրաստ չէի»․ Արմեն Աշոտյան

Օդանավակայանում տղամարդկանց մի խումբ, քննարկելով իմ «հայտնությունը» չվերթին, զրույցի առիթ ստեղծեց։

– Պարոն Աշոտյան, դե մեղավոր եք էլի…

– Ինչո՞ւմ, – կանխատեսելով նման դեպքերում «ստանդարտ» խոսակցության ուղղությունը, նախապատրաստվեցի ես։

– Դե վատն էր ձեր իշխանությունը, ինձ համար կռահելի ձեւաչափով սկսեց խոսակցությունը տարիքով տեսանելիորեն ավելի իմաստուն ներկանեէից մեկը։

– Գիտեմ, ինչ ես ասելու,- «թավշյա» իշխանափոխության ընթացքում ձեւավորված դեմքով արձագանքեցի։

– Ձեզ նորմալ պահեիք՝ ձեզանից պրծնելու համար իրանց չընտրեինք…

– Ու՞ (WTF),- կանխատեսելով նոր իրավիճակ եւ թոթափելով աերոֆոբիայի պատճառով ներս գցած գրադուսի ազդեցությունը, հավաքեցի ուժերս։

– Դե, դուք եք մեղավոր, որ ես չհասկացա, որ իրանք ձեզանից վատն են…

Խոստովանեմ, որ էս տեսակ հարվածին պատրաստ չէի։ Էն, որ մարդկանց հետ լիարժեք չի շփվել մեր իշխանությունը, գիտեի։ Որ լիքը պրոբլեմներ ենք ունեցել ժողովրդին բացատրվելու՝ հասկացել էի։ Որ սխալներ եղել են, պարզից էլ պարզ է։

Բայց որ մեր թերությունների պատճառով մեկն ի՞մ վրա սղացներ իր ընտրության, համակրանքի եւ քաղաքական ճաշակի պատասխանատվության հարցը՝ չէի հանդիպել…

Փաստորեն, մենք մեղավոր էինք ո՞չ միայն մեր սեփական բացթողումների, այլեւ մնացած մարդկանց միամտության ու կարճատեսության համա՞ր։

Գուցե… Քանի դեռ «ամեն ինչ կամ ոչինչ» ոճի մարդիկ փնտրում էին երկրային կյանքով ապրող քավության նոխազներ…

Armen Ashotyan-ի ֆեյսբուքյան էջից

Օդանավակայանում տղամարդկանց մի խումբ, քննարկելով իմ «հայտնությունը» չվերթին, զրույցի առիթ ստեղծեց։ – Պարոն Աշոտյան, դե…

Опубликовано Armen Ashotyan Вторник, 2 апреля 2019 г.