«ЭКО-1» ընկերությունը ՀՀ ՊՆ-ին է նվիրել 203 հատ սառնարան

Սառնարանային սարքավորումներ արտադրող «ЭКО-1» ընկերությունը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ջանքերով, ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց տրամադրել է «СНЕЖ» մոդելի 203 սառնարանային արկղ։

Սառնարանները տեղափոխվել են Հայաստան, պահեստավորվել ՀՀ ՊՆ կենտրոնական պարենային բազայում, որտեղից կբաշխվեն ՀՀ ԶՈՒ զորամասերին։

Սառնարանային տեխնիկան ՀՀ տեղափոխելու ծախսերը հոգացել է «ЭКО-1» ընկերությունը։

Посольство Армении в России/ՌԴում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից

/// Սառնարանային սարքավորումներ արտադրող «ЭКО-1» ընկերությունը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ջանքերով, ՀՀ պաշտպանության…

Опубликовано Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Среда, 3 апреля 2019 г.