«Դպրոցների ֆիզիկական վիճակը լրջագույն խնդիր է»․ ԿԳ նախարար (տեսանյութ)

«Հոդված 3» ակումբում այսօր կազմակերպվել էր քննարկում «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» խորագրով։ Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Վերջինս նշեց, որ իրենք մշտապես մարզեր են այցելում և այն, որ դպրոցներն ունեն խնդիրներ, իրենց համար գաղտնիք չէ։

«Կան լրջագույն խնդիրներ և դրանք չեն կարող իրենց բացասական ազդեցությունը չունենալ կրթության որակի վրա»,- ասաց նախարարը։

Հարությունյանի խոսքով՝ այդ խնդիրների լուծումները մշակվել ու մշակվում են, մնում է դրանք տեղայնացնել։

Մանրամասները՝ տեսանյութում