Արցախի անվտանգության ապահովման և անկախության միջազգային ճանաչման նպատակին հասնելու համար չպետք է լինեն իշխանութուն և ընդդիմություն

Արցախի անվտանգության ապահովումն ու անկախության միջազգային ճանաչումը կա ու պետք է լինի մեր առաջնային նպատակներից մեկը։

Այս նպատակին հասնելու համար չպիտի լինի իշխանութուն և ընդդիմություն։

Այստեղ բաժանարար գծեր քաշելն անթույլատրելի է։

Պետք է յուրաքանչյուր օր պայքարել հանուն սեփական անկախության և պետականության համար, քանզի անթույլատրելի է մուրացկանությունը քաղաքականության ու դիվանագիտության մեջ։

Մուրացկանին տալիս են անկելանոց, բայց ոչ երբեք անկախ հայրենիք։

Անկախ հայրենիք ունենալու համար՝ պետք է ապրել ու պայքարել ամեն վայրկյան։

Իշխանությունն ու ընդդիմությունը կգան ու կգնան, բայց Աստված ու Հայրենիք հավերժ են։

Հավերժ փառք նրանց, ովքեր սեփական ես-ը զոհել են հանուն մենք-ի։

Հ.Գ. Եվ 2016թ-ի ապրիլին և այսօր պնդում եմ, որ Ադրբեջանը ապրիլյան պատերազմում անհաջողության է մատնվել և ձախողվել։

Բավ է որոշ մարդիկ ջուր լցնեն ադրբեջանցիների կեղծ քարոզչության ջրաղացին։

Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov-ի ֆեյսբուքյան էջից

Հենց նոր դուրս եկա ԱԱԾ-ի մեկուսարանից: Կեցցե բռնոցի-պպզոցի օպերացիան )))) https://youtu.be/4LA5OedwfuE

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Понедельник, 1 апреля 2019 г.