Մեր փոխարեն Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան ոչ ոք չի կառուցելու

Երեք տարի առաջ փորձության օր էր բոլորիս և ամեն ինչի համար՝ Հայաստանի և Արցախի, ազգային բանակի, պետություն կառուցելու մեր ցանկության, քաղաքացի դառնալու և հայ մնալու, առօրյայից վեր կանգնելու և Եռագույնի տակ համախմբվելու համար:

Մեր փոխարեն Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան ոչ ոք չի կառուցելու: Մեր զինվորի բազկին և մտքին ապավինած, մենք հիասթափությամբ նայում ենք դեպի աշխարհի մայրաքաղաքներ, բայց գիտակցում ենք, որ հայերի և հայության ապագան կերտում է հայոց բանակը սահմաններին և հայ քաղաքացին Հայաստանով և Արցախով մեկ: Մեր ներկան և ապագան որոշում ենք մենք՝ Երևանն ու Ստեփանակերտը:

Անգլիական նավերը իրոք չեն կարող բարձրանալ մեր լեռները: Դա անում է մեր բանակը, մեր եղբայրն ու ընկերը, մենք:

Ազգային և պետական հարցերում մենք միասին ենք, մենք մենք ենք, մենք Հայ ենք:

Բարձրյալն օրհնի և պահպանի մեր զինվորին, մեզ և մեր Հայրենիքը:

Լույս իջնի ննջեցյալ հերոսների շիրիմներին։ Հավերժ փառք։

Armen Ashotyan-ի ֆեյսբուքյան էջից

Երեք տարի առաջ փորձության օր էր բոլորիս և ամեն ինչի համար՝ Հայաստանի և Արցախի, ազգային բանակի, պետություն կառուցելու մեր…

Опубликовано Armen Ashotyan Понедельник, 1 апреля 2019 г.