Ստամբուլի համայնքներից մեկն առաջին անգամ կին ղեկավար կունենա

Մարտի 31-ին Թուրքիայում  կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքում Ստամբուլի Սանջաքթեփե համայնքը կին ղեկավար ունեցավ։ «Ermenihaber»-ի տեղեկացմամբ, սա առաջին դեպքն է, երբ Ստամբուլի շրջանի համայնքապետ է դառնում գլխաշոր կրող կին:

Քվեարկությունների արդյունքում նա հավաքել է 49,92 տոկոս ձայն։ ԱԶԿ-ի ներկայացուցչի հիմնական մրցակիցն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Օզգեն Բաման էր, որը քվեարկության արդյունքում հավաքել է 47,05 տոկոս ձայն։

Նույն պաշտոնի համար պայքարում էր նաև Թուրքիայի արմատական ուղղվածության «Երջանկություն» կուսակցության անդամ Աբդուրքադիր Չելեբին, սակայն վերջինս հավաքել է ընդամենը 1,73 տոկոս ձայն։

Նշենք, որ իշխող կուսակցությունը պարտություն է կրել Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում։