Ոսկեզօծման հինավուրց ու բարդ մեթոդներ սնդիկի հիմքի վրա, որոնց դեռ չեն հասել ժամանակակից տեխնոլոգիաները

Սկիզբը՝ այստեղ

Առավել հաճախ ոսկեզօծումն ու արծաթազօծումը կիրառվել են զարդարանքի համար, թեև երբեմն դրանք օգտագործվում էին, որպեսզի խաբեության ճանապարհով ոսկու կամ արծաթի երևութականություն հաղորդեին պակաս արժեքավոր իրերին։

Արդեն հինավուրց ժամանակներում արծաթի և ոսկու հետ աշխատող վարպետներն օգտագործում են սնդիկը հին աշխարհի բազմաթիվ երկրներում գմբեթների և ներքին հարդարանքի ոսկեզօծման համար։

Այդ բարդ աշխատանքները կիրառվում էին նաև այնպիսի առարկաների ոսկեզօծման համար, ինչպիսիք են զարդերը, արձանիկները, համայիլները։

Հին վարպետներին տեխնոլոգիական տեսանկյունից արդեն 2000 տարի առաջ հաջողվել է աներևակայելի բարակ և ամուր դարձնել այդ մետաղական ծածկույթները, ինչը թույլ էր տալիս տնտեսել թանկարժեք մետաղներն ու երկարաձգել դրանց կյանքը։

Վերջին հայտնագործությունները վկայում են անցյալի արհեստավորների բանիմացության բարձր մակարդակի մասին։ Նրանք կարողանում էին պատրաստել այնպիսի որակի առարկաներ, որին դեռ չեն հասել նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաները։