Արտաքին շուկայում հայկական կոնյակը կորցնում է մրցունակությունը՝ տեղը զիջելով վրացականին, ադրբեջանականին (տեսանյութ)

2018թ․ հունիսի 13-ին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փոփոխություններով 2019թ․ հունվարի 1-ից կոնյակի սպիրտ արտադրողների կողմից տարեկան 100 000 լիտրից ավելի կոնյակի սպիրտ իրացնելու պարագայում ընդհանուր արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց 100 դրամ պետական տուրք է գանձվում։ Բացի այդ, 1 լիտրի հաշվով լրացուցիչ 100 դրամի տուրք է նախատեսված կոնյակի սպիրտի արտադրանքի արտահանման դեպքում։ Օրենքը ոլորտի մասնագետները, կոնյակի սպիրտ արտադրողներն ու արտահանողները ռիսկային են համարում՝ նշելով, որ այն կազդի հայկական կոնյակի արտահանման ծավալների վրա, քանի որ հայկական կոնյակը, մասնավորապես, ռուսաստանյան շուկայում կդառնա անմրցունակ՝ բարձր գնի պատճառով։ Այսինքն՝ նոր օրենքը տնտեսվարողին պարտադրում է ավելացնել կոնյակի գինը, որպեսզի կարողանա վճարել հավելյալ տուրքը։

«Արարատի Աբրիկոն» ընկերության տնօրեն Կարեն Խաչիկյանը LIVEnews.am-ի տաղավարում մեզ հետ զրուցելիս ասաց, որ կոնյակի սպիրտի արտադրանք արտահանողներն արդեն իսկ կորցրել են իրենց մշտական շուկաների ինչ-որ մասը, քանի որ հայկական կոնյակի գնի թանկացումը մեծացրել է վրացական, ադրբեջանական կոնյակի պահանջարկը Ռուսաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում