Կոնգրեսականները կոչ են արել աջակցել Հայաստանի և Արցախի 100 մլն դոլար օգնության փաթեթին

ԱՄՆ Կոնգրեսի 35 անդամներ միացել են հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնեի նախաձեռնությանը և կոչ են արել աջակցել 2020 ֆինանսական տարում Հայաստանին և Արցախին 100 մլն դոլար օգնության փաթեթին: Այս մասին  տեղեկացրել է «Հայերն այսօր» պարբերականը։

Ավելի վաղ Փալոնեն առաջարկել էր աջակցել Արցախին 6 մլն դոլարի օգնության փաթեթին՝ ավարտելու համար ականազերծման և հաշմանդամների վերականգնման ծրագրերը, 4 մլն դոլար՝ Ռոյսի և Էնգելի առաջարկների առաջմղման համար, 60 մլն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին, 10 մլն դոլար ռազմական օգնություն և 20 մլն դոլար Հայաստանին՝ փախստականներին օգնություն ցույց տալու համար:

Կոնգրեսականները նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը: