Մեղրիի փրկիչ ներկայացողներն իրականում ցանկանում են հանձնել Արցախը (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակը նախապես լավ նախապատրաստված ինչ-որ ծրագիր է, որը հատուկ միտում ունի։ Այս մասին LIVEnews.am-ի տաղավարում մեզ հետ զրույցի ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Ըստ նրա, պատահական չէ, որ հենց այս օրերին նամակը հրապարակվեց, իսկ հրապարակմանն էլ հաջորդեցին նախկին ու ներկա որոշ պաշտոնյաների հայտարարություններ։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը հավելեց նաև, որ Վահան Շիրխանյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Մեղրին իբրև Լաչինի հետ փոխանակելու պատրաստակամության մասին հայտարարությունը հատուկ նպատակ ունի որոշակի ուժերի կողմից, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների՝ քողարկել Արցախն Ադրբեջանին հանձնելու իրական նպատակը։

Մանրամասները՝ տեսանյութում