Տարբեր տեղամասերում հայտնաբերվել են ապօրինի հատված հիսունհինգ ծառեր

Բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշ մասնաճյուղի Արտանիշ և Դրախտիկ տեղամասերի  պահաբաժիններում հանգստյան օրերին հայտնաբերվել են 25 ապօրինի հատված սոճենի տեսակի ծառ:

Բնապահպանության նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ապօրինի ծառահատման դեպքեր են գրանցվել նաև Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղում:

Ստեփանավանի, Գուգարքի, Իջևանի մասնաճյուղերում հայտնաբերվել է 30 ապօրինի հատված ծառ (19 ծառ Ստեփանավանի ա/տ, 4 ծառ Գուգարքի ա/տ և 7 ծառ Իջևանի ա/տ):

Դեպքերի վերաբերյալ արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։