Մետաղից պատրաստված անհավանական հինավուրց հրաշքներ (տեսանյութ)

Սկիզբը՝ այստեղ

Հնդկաստանում, Դելիի մերձակայքում գտնվող սյունը 99,72%-ով բաղկացած է չափազանց բարձր որակի անխառն երկաթից։ Համարվում է, որ սյունը ձուլված է երկաթի ամբողջական կտորից։ Դրա բարձրությունը 7,5 մետր է, կշռում է 6,8 տոննա և ունի ավելի քան մեկուկես հազարամյակի պատմություն։

Միանգամայն հնարավոր է, որ անցյալում մարդիկ տիրապետել են ոչ միայն 21-րդ դարի տեխնոլոգիաներին, այլև այնպիսի գիտելիքների, որոնց մենք դեռ նոր ենք ձգտում։

Մետաղի մեծ կտորների մշակման ու կռման բարձր տեխնոլոգիական մեթոդները լայնորեն տարածված են եղել դեռ հնագույն ժամանակներում։ Մեր նախնիները չափազանց բարդ գիտելիքներ են ունեցել մետաղամշակման գործում, որոնք նրանց են հասել է՛լ ավելի հին քաղաքակրթություններից, ինչի ապացույցն են ողջ աշխարհում հայտնաբերված գտածոները։

Մետաղամշակման տեխնոլոգիաները հայտնի են եղել դեռևս Հին Չինաստանում, և դա առաջին քաղաքակրթությունն է, որտեղ սկսել են թուջ պատրաստել։

Հին Հնդկաստանում կարողանում էին ստանալ երկաթ, որը չէր ժանգոտվում ֆոսֆորի բարձր պարունակության շնորհիվ։

Շարունակելի