Դոնալդ Թրամփն Իսրայելի սիոնիստական վարչակարգի կամակատարն է

Սա առաջին դեպքը չէ, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է գալիս որպես Իսրայելի սիոնիստական վարչակարգի կամակատար։ Հիշենք, թեկուզ, Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու նրա վտանգավոր որոշումը։

ԱՄՆ-ի նախագահը երեկ ստորագրել է միջազգային բանաձևերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին հակասող որոշում, որի համաձայն, Միացյալ Նահանգները պաշոնապես ճանաչում է սիոնիստական վարչակարգի կողմից բռնագրավված Սիրիայի Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը:

Հատկանշական է, որ Դոնալդ Թրամփը վերոնշյալ որոշումը ստորագրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ներկայությամբ:

Թրամփը որոշումը ստորագրելուց առաջ, Նաթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ այս քայլը պետք է արվեր շատ տարիներ առաջ:

Իսրայելը Սիրիայի Գոլանի բարձունքները բռնագրավել է 1967թ., այնուհետև դրանք կցել Պաղեստինից բռնագրավված տարածքներին: Միջազգային հանրությունը երբեք չի ճանաչել Իսրայելի այս քայլի օրինականությունը: ՄԱԿ-ի ԱԽ-ն Գոլանի բարձունքները համարում է բռնագրավված տարածքներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լիբանանը, Ռուսաստանը, Արաբական լիգան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարը դատապարտել են Թրամփի հիշյալ որոշումը, համարել այն միջազգային իրավունքին հակասող, իսկ Գոլանի բարձունքները՝ Սիրիային պատկանող տարածք։