Անդրանիկ Մարգարյանը դժվարին իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ կայացնելու բացառիկ ունակություն ուներ (տեսանյութ)

Այսօր Հայաստանի 11-րդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցն է։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը LIVEnews.am-ին տված հարցազրույցում հիշելով Անդրանիկ Մարգարյանի անցած ուղին թե՛ ԽՍՀՄ տարիներին, երբ նա «Ազգային միացյալ կուսակցության» շարքերում ներգրավվելով, պայքարում էր Հայաստանի անկախացման համար, թե՛ պատերազմի տարիներին, երբ այդ կուսակցության ջանքերով իրենք զենք էին արտադրում և ուղարկում ռազմաճակատ, թե՛ հետագայում, երբ նա քաղաքական գործիչ էր և ավելի ուշ պետական պաշտոնյա, ասաց, որ Անդրանիկ Մարգարյանը միշտ էլ աչքի է ընկել իր հայրենանվեր գործունեությամբ և ազատ, հզոր Հայաստան կառուցելու բաղձանքը կյանքի կոչելու պատրաստակամությամբ։

Ըստ Գագիկ Մինասյանի, Անդրանիկ Մարգարյանը արագ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ կայացնելու բացառիկ ունակություն ուներ, ինչն էլ նրան հետագայում օգնում էր քաղաքական լարված իրավիճակներում հարթել սուր կողմերը և վերացնել մարտահրավերները։

ՀՀԿ անդամը նաև պատմություններ հիշեց՝ կապված Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու գործունեության հետ։

Մանրամասները՝ տեսանյութում