Հայկ Մարությանն իր նախաձեռնություններն իրականացնում է ժողովրդի անունից, բայց ժողովրդի իրական պահանջները կյանքի չի կոչում (տեսանյութ)

Օրերս Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի ժամանակ ավագանու հաստատմանը ներկայացվեց մայրաքաղաքի բյուջեի լրամշակված տարբերակը, համաձայն որի, բյուջեն համալրվեց 10 մլրդ դրամով: Չնայած դրան, ավագանու «Լույս» խմբակցության անդամները չմասնակցեցին Երևանի բյուջեի փոփոխությանը վերաբերող հարցի քվեարկությանը, իսկ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ Երևանի բյուջեն որակեց «անդեմ»:

Մեզ հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն անդրադառնալով Երևանի բյուջեի փոփոխությունների հետ կապված իրենց մտահոգություններին, նշեց, որ իրենց խմբակցությունը, ի սկզբանե, ճյուղ առ ճյուղ նշել էր, թե որ ոլորտում բյուջեի մասով ինչպիսի թերացումներ կան: Նշվել էր, որ կարևորագույն շատ ոլորտների կրճատումների հաշվին ավելացվել էին քաղաքապետի արտագնա գործուղումները, քաղաքապետարանի աշխատակիցների մասնագիտացումների վրա ծախսվող գումարի չափը: Թեև բյուջեի փոփոխությամբ այդ նպատակների համար նախատեսված գումարների կրճատում է եղել, սակայն կարևորագույն խնդիրների համար նորից չնչին գումարներ են նախատեսվել։

Թեհմինա Վարդանյանն անդրադարձավ նաև մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող կարևոր հարցերի՝ կապված տրանսպորտային նոր ցանցի ներդրման անհրաժեշտության, կայանատեղիների ու կարմիր գծերի քաղաքականության վերանայման, աղբահանության, կանաչապատման, անսարք վերելակների, շների դեմ պայքարի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում