«Վերելք»․ Հ1-ը չպետք է լինի իշխանությունների սպասավորը․ հյուրը՝ Մեսրոպ Մովսիսյան (տեսանյութ)

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնին հավակնում է 23 թեկնածու, նրանց թվում նաև Ա1+ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը։
Պրն Մովսիսյանը գտնում է, որ Հ1-ը պարտավոր է ուշադրություն դարձնել կրթական և մշակութային հաղորդումներին, որպեսզի մենք ունենանք այն սերունդը, որի կարիքը զգում է ժամանակը։ Նա նաև մտահոգություն է հայտնում այն փաստի առիթով, որ մրցութային հանձնաժողով ձևավորած անձն ինքը ևս թեկնածուների թվում է։
Ինչպիսի՞ն կլինի Հ1-ը Մեսրոպ Մովսիսյան տնօրեն ունենալու դեպքում։ Այս մասին՝ տեսանյութում։