««Զիգզագ»-ն օրինապահ հարկ վճարող է, սենսացիա մի փնտրեք»․ Անանյան (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստից հետո ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, որ «Զիգզագ» ընկերությունը ՀԴՄ կտրոն չի տրամադրել հաճախորդներին, ասաց, որ այդ ընկերությունն օրինապահ հարկ վճարող ընկերություններից է։

«Հասկանում եմ ձեր մասնագիտական մոտեցումները, բայց պետք չէ ամեն հարցում սենսացիա փնտրել»,- ասաց ՊԵԿ նախագահը և ավելացրեց, որ դա պայմանավորված է եղել տեխնիկական խնդիրներով։

Մանրամասները՝ տեսանյութում