«Ինչու՞ է քանդվում Ոսկեպարի նորակառույց ճանապարհը»․ Դալաքյանը՝ նախարարին (տեսանյութ)

Այսօր ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Դալաքյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Ոսկեպարի նոր կառուցված ճանապարհն արդեն քանդվում, և ինչո՞ւ Դիլիջանն Իջևանին կապող Ոսկեպարի նոր կառուցված այդ ճանապարհահատվածում չկան ոչ գծանշումներ, ոչ ճանապարհային նշաններ:

Հակոբ Արշակյանը նշեց, որ մատնանշված ճանապարհահատվածի աշխատանքները դեռ չեն ավարտվել, քանի որ լրացուցիչ 2,5 մլրդ դրամի ֆինանսավորումը ստացել են նախորդ տարվա սեպտեմբերին, կապալառու ընկերության հետ պայմանագիրը կնքվել է ավելի ուշ, իսկ վատ եղանակային պայմանները թույլ չեն տվել շինարարական աշխատանքներ կատարել։

Մանրամասները՝ տեսանյութում