«Կարծում եմ, պատգամավորը պարապ է մնացել» (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է լրագրող Փայլակ Ֆահրադյանը։ Մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում լրագրողն անդրադարձավ մի շարք թեմաների, որոնք վերջերս լայն քննարկումների պատճառ էին հանդիսացել՝ վարչապետի մամուլի ասուլիս, քաղաքացու օր, պատգամավոր-մամուլի քարտուղար բախում։

«Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում բարձրացրել է «համայն հայությանը մտահոգող» խնդիր, նա դիմելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին, հայտարարել է, որ իրեն մտահոգում է այն փաստը, որ նախարարի խոսնակը ՀՀԿ-ի «ծառաներից» է եղել»,- ասաց Փայլակ Ֆահրադյանը։

Մանրամասները՝ տեսանյութում