«Վերելք»․ Ներկայիս քաղաքակրթական մոդելը մարդկությանը հասցրել է մի շեմի, որից այն կողմ դժոխքն է․ հյուրը՝ Արտաշես Փափազյան (տեսանյութ)

«Ներդաշնակ աշխարհ» ֆոնդի համահիմնադիր Արտաշես Փափազյանն այն կարծիքին է, որ իրեն քաղաքակիրթ անվանող մարդկության որդեգրած ներկայիս քաղաքակրթական մոդելը մարդկությանը հասցրել է հոգևոր-բարոյական անկման այնպիսի մի աստիճանի, որից այն կողմ արդեն դժոխքն է:

Ի՞նչն է պատճառը, որ քաղաքակրթական այս ձևի մեջ մարդկությունը հրաժարվել է հազարամյակների ընթացքում ձեռք բերած իր լինելության համար անհրաժեշտ գլխավոր առաքինություններից…

Ինչի՞ց է, որ մարդուն ՄԱՐԴ պահող բոլոր կարևորագույն արժեքներն այսօր փոխարինվել են մարդու մեջ միայն անասնական անհագ ցանկություններ արթնացնող կեղծվածքներով…

Ինչո՞ւ մարդու՝ դարեր շարունակ պարսավելի ու մերժելի բնություններն այսօր ստանալով այլ մեկնաբանություններ, վերածվել են մարդկության «առաջընթացը» խթանող գաղափարների… Ինչի՞ց է, որ սոդոմական մեղքերի օրենսդրորեն պաշտպանվածությունն այսօր համարվում է հասարակությունների զարգացածության աստիճանի գլխավոր չափորոշիչ և այլն, և այլն․․․