Հանդիպում «Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիա» կազմակերպության ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին հանդիպում է ունեցել «Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: ԱՀ նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, քննարկվել են Արցախում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է փոքր և միջին բիզնեսի դերը տնտեսության զարգացման գործում և նման քննարկումների անցկացումը:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: