ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Թուլսի Գաբարդը՝ Հայոց ցեղասպանության ընդունման և Արցախ կատարած այցելության մասին (տեսանյութ)

«Հայերն այսօր» պարբերականի տեղեկացմամբ, նախագահի թեկնածուն այս մասին ասել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գրասենյակին (ANCA) ուղղված տեսաուղերձում, որում նաև պատմել է 2017թ. Հայաստան և Արցախ կատարած այցի մասին:

«ԱՄՆ-ի հայ համայնքն ավելի քան մեկ դար իր դրական և ինտեգրալ դերակատարումն է ունեցել, և ես հպարտ եմ աջակցել այս համայնքին, կանգնել նրա` Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդար բանաձևի ընդունման ձգտումների կողքին,- ասել է Գաբարդը։- Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, որպեսզի մարդկության պատմության ամենասոսկալի հանցագործություններից մեկի վերաբերյալ արդար վճիռ կայացվի»:

Նա նաև անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները պետք է պահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում իր միջնորդական դերը, սակայն, միևնույն ժամանակ, այն չպետք է շարունակի կեղծ հավասարության քաղաքականությունը և ազնվորեն խոսի այն ժամանակ, երբ կողմերից որևէ մեկը խախտում է հրադադարի ռեժիմը:

«Միացյալ Նահանգներն անկողմնակալ միջնորդի դերը պահպանելու համար չպետք է առաջ տանի այնպիսի բանաձև, որը հիմնված կլինի միայն Արցախի և Հայաստանի կողմից անհապաղ ու մշտական զիջումների վրա և, միևնույն ժամանակ, կենթադրի Ադրբեջանի կողմից համարժեք զիջումների բացակայություն»,- ասել է Գաբարդը:

Թեկնածուի համոզմամբ, «թեև հիմնախնդրի կարգավորման հարցում տարածքային ամբողջականության սկզբունքին հավատարիմ մնալը կարևոր է, այնուհանդերձ, կարևոր է նաև բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը»:

Ներկայացուցիչների պալատի անդամ Գաբարդն ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:

«Հայոց ցեղասպանության թեմայով կասեմ, որ մենք կողմ ենք, որ ԱՄՆ-ի կառավարությունը պաշտոնապես ճանաչի ցեղասպանությունը»,-ասել է Գաբարդը:

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչն ընդգծել է, որ այդ ճանաչումը դեռևս տեղի չի ունեցել՝ Վաշինգտոնում թուրքական լոբբիի ազդեցության պատճառով:

Presidential Candidate Tulsi Gabbard's Video On Armenian American Issues

BREAKING: Hawaii Congresswoman and Presidential Candidate Tulsi Gabbard called for a just resolution of the Armenian Genocide and pledged to promote the security and prosperity of Armenia and Artsakh in a video statement released to the ANCA earlier today. It is the first presidential campaign statement on Armenian American concerns released in preparation for the much anticipated 2020 election.Rep. Tulsi Gabbard is among over a dozen Democrats who have announced their intention to vie for the U.S. presidency in 2020. In order to participate in nationally televised primary debates beginning in June, 2019, the Democratic National Committee (DNC) has announced that candidates must have garnered 65,000 unique donations of any amount. To assist Gabbard in reaching this threshold, U.S. residents can visit: https://secure.actblue.com/donate/tulsi2020?refcode=web-nav.

Опубликовано ANCA Среда, 20 марта 2019 г.