Տնտեսական հեղափոխությունը չի նշանակում հարկերի և տուրքերի բարձրացում

Մի շատ կարևոր (նախնական) դիտարկում` հարկերի և պարտադիր վճարների մասով։

Ինչպես հայտնի է` հիմա շատ ակտիվ քննարկվում է պետտուրքերի կտրուկ բարձրացումը գրավատների և վարկային կազմակերպությունների համար.խոսքը տարեկան 3-6 միլիոն դրամի տուրքի մասին է։

Հիմա հարց. ինչ է ակնկալում պետությունը ստանալ այդ քայլով։

Միանշանակ մենք կունենանք ոչ թե պայքար արդարության համար և գերշահույթների դեմ, այլ կհանգենք մի իրավիճակի, երբ այս ոլորտի միջին բիզնեսի տերերը պարզապես չեն կարողանա դիմակայել նույն ոլորտի ցանցային կազմակերպությունների հետ մրցակցությանը, և կստանանք մի իրողություն, երբ ֆինանսական շուկայում կմնա մի քանի խոշոր խաղացող, որոնք միանշանակ կսկսեն վարել կիսամենաշնորհային քաղաքականություն։

Ունեմ շատ լուրջ մտավախություն, որ ֆինանսական սեգմենտում աշխատող միջին ձեռնարկությունները պարզապես «կպայթեն»` զարկ տալով ֆինանսական շուկայում խիստ բացասական ընթացքների։

Ի վերջո, տնտեսական հեղափոխությունը չի նշանակում հարկերի և տուրքերի բարձրացում։ Տարրական տրամաբանությունն անգամ թելադրում է, որ պիտի լիներ հակառակը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Arman Abovyan-ի ֆեյսբուքյան էջից

Մի շատ կարևոր (նախնական) դիտարկում` հարկերի և պարտադիր վճարների մասով։Ինչպես հայտնի է` հիմա շատ ակտիվ քննարկվում է…

Опубликовано Arman Abovyan Четверг, 21 марта 2019 г.