Դավիթ Սանասարյանը խախտել է էթիկայի կանոնը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշման համաձայն, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։

Հիշեցնենք, որ էթիկայի հանձնաժողովը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա, փետրվարի 26-ին որոշում էր կայացրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին: