Ռուսաստանը դարձյալ զգուշացրել է Միացյալ Նահանգներին ռազմական միջամտության վերաբերյալ

ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ եթե Վենեսուելայում ԱՄՆ-ի կողմից որևէ ռազմական միջամտություն տեղի ունենա, Մոսկվան կպաշտպանի իր շահերն այդ երկրում:

«Reuters- ի տեղեկացմամբ, Վենեսուելայի հարցերով ԱՄՆ-ի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո նշելով Վենեսուելայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումների միջև առկա հիմնարար տարբերությունները, Սերգեյ Ռյաբկովը զգուշացրել է Վենեսուելայում ռազմական տարբերակի մասին ԱՄՆ-ի կողմից արված հայտարարության վերաբերյալ:

Ռյաբկովը նշել է նաև, որ Ռուսաստանի կառավարությունը դեմ է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելային մարդասիրական օգնություն տրամադրելու պատրվակով այդ երկրի ներքին գործերին միջամտելուն, ու պնդում է, որ ցանկացած աջակցություն պետք է կատարվի ՄԱԿ-ի հետ համագործակցության միջոցով:

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ պետք է պաշտպանել Ռուսաստանի շահերը Վենեսուելայում, և Մոսկվան ավելի շատ մտահոգված է Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներով: