Թրամփի մտավոր կարողության վիճակը գնալով վատանում է, նա տառապում է նարցիսիզմով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Քելին Քոնուեյի ամուսինը՝ Ջորջ Քոնուեյը, օրերս թվիթերյան իր էջում գրել է. «Թրամփի մտավոր կարողության վիճակը գնալով վատանում է, և բոլոր ամերիկացիները պետք է լրջորեն մտածեն այդ մասին»: Այս մասին հաղորդել է CNN-ը:

Ըստ հաղորդման, Ջորջ Քոնուեյը, հղում անելով հոգեբանական զեկույցներին, գրել է. «Թրամփը տառապում է նարցիսիզմով»:

Մինչ այժմ ԱՄՆ-ում հոգեբանական հարցերով զբաղվող մի քանի գիտական ինստիտուտներ զգուշացրել են Թրամփի հոգեկան առողջության կապակցությամբ և հայտարարել, որ հոգեկան խնդիրներ ունեցող անհատը երկիրը ղեկավարելու իրավասություն չի կարող ունենալ: