Հին աշխարհի 10 աներևակայելի տեխնոլոգիաներ, որոնք առաջավոր են համարվում նույնիսկ մեր օրերում

Գոյություն ունեն հինավուրց առաջավոր տեխնոլոգիաներ, որոնք առաջ են անցել իրենց ժամանակից։ Այդ բարդ հայտնագործություններից մի քանիսը վերահայտնագործվել են արդեն ժամանակակից դարաշրջանում, սակայն բնավ ոչ բոլորը։ Կասկածից վեր է, որ անցյալի մարդիկ կատարյալ գիտելիքներ են ունեցել ամենատարբեր ոլորտներում

1. Հին Չինաստանի բարձր տեխնոլոգիական ռոբոտները

Հին Չինաստանում գոյություն են ունեցել բարձր տեխնոլոգիական ռոբոտներ, որոնք կարողացել են երգել, պարել, ծառայել որպես սպասավոր և կատարել այլ բարդ գործողություններ։

Այդ տպավորիչ սարքերի մի մասը բաղկացած է եղել մարդկային օրգաններ հիշեցնող տարրերից՝ ոսկորներ, մկաններ, հոդեր, մաշկ ու մազեր։

Սա բավական ուշագրավ փաստ է, եթե հաշվի առնենք, որ ժամանակակից քաղաքակրթությունը միայն վերջերս է ստեղծել մարդանման ռոբոտներ։ Դա վկայում է այն մասին, որ Հին Չինաստանում ինժեներային արվեստն ու մեխանիկան հասել են զարգացման չափազանց բարձր մակարդակի։

Գոյություն ունեն Հին Չինաստանում ստեղծված ռոբոտների բազմաթիվ օրինակներ։

 

Շարունակելի