Հիվանդ ու ցածր արտադրողականությամբ աշխատուժով օտարերկրյա ներդրումներ հնարավոր չէ գրավել (տեսանյութ)

Ցանկացած պետության տնտեսական զարգացման կարևոր պայման են ներդրումները, հատկապես, արտաքին, օտարերկրյա ներդրումները։ Հայաստանում, որպես զարգացող երկրում, օտարերկրյա ներդրումների անհրաժեշտությունն առավել ևս մեծ է և կարևոր տնտեսական առաջընթացի համար։ Բայց որքանո՞վ է մեր երկիրը թե օրենսդրական դաշտով, թե տնտեսական առկա պայմաններով, թե բարոյահոգեբանական մթնոլորտով, թե դատաիրավական համակարգով գրավիչ օտարերկրյա տնտեսվարողների համար։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը տարիներով ուսումնասիրելով ոլորտը ու դրանում առկա խնդիրները, արձանագրել է, որ թեև մեր երկիրը ներդրումային մեծ ներուժ ունի, սակայն մեզանում տեղի ունեցող գործընթացները խանգարում են օտարներին, որպեսզի նրանք այստեղ մեծ գումարներ բերելով, տնտեսական գործունեություն ծավալեն։ Խնդիրները շատ են, բայց այսօր էլ պետական կառավարման համակարգում, իրավասու կառույցների կողմից այդ խնդիրներն անտեսվում են, չեն վերլուծվում և դրանք լուծելու ուղղությամբ արդյունավետ քայլեր չեն արվում։

Մանրամասները՝ տեսանյութում։