Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
ԱՀ նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: