Կալիֆոռնիայում գերծաղկունքը կաթված է առաջացրել ճանապարհներին

Մարդկանց ռեկորդային քանակ է հավաքվել անապատի ծաղկունքը տեսնելու համար։

Կալիֆոռնիայի Լեյք-Էլսինոր փոքրիկ քաղաքի իշխանությունները ստիպված են եղել այցելությունների համար փակել կիրճը՝ կակաչների ծաղկման պատճառով։ Այդ մասին պատմել է Travel + Leisure-ը։

Ամեն տարի մարտ ամսին I-15 միջնահանգային ավտոմայրուղու երկայնքով միաժամանակ ծաղկում են հազարավոր ծաղիկներ, գրավելով զբոսաշրջիկների ուշադրությունն ու հանգեցնելով բազմակիլոմետրանոց խցանումների։ 66 հազարանոց բնակչություն ունեցող փոքրիկ քաղաքը դժվարությամբ է դիմանում լուսանկարիչների արշավանքին։

Զբոսաշրջիկներից ոմանք արդեն հաջողացրել են վնասվածքներ ստանալ, փորձելով լավագույն լուսանկարն անել կիրճի ծաղկած լանջերի խորապատկերին, և հենց այդ պատճառով էլ քաղաքային իշխանությունները հարկադրված փակել են կիրճը ոտքով զբոսանքների համար։